Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482,5

  • EUR

    586,5
    594,5

  • RUB

    8,38
    8,63

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում. վրաերթի ենթարկվածին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ ծառայողները

12 Հունվար, 2018 21:41
Մահվան ելքով վրաերթ Ջրվեժ գյուղում. վրաերթի ենթարկվածին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ ծառայողները

Այսօր՝  հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում KIA մակնիշի 96 PM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները, սակայն վրաերթի ենթարկվածը, որը կլիներ մոտ 50 տարեկան կին, տեղում մահացել է:Մինչ ՊՆ ծառայողները օգնություն կցուցաբերեին վրաերթի ենթարկավածին, վարորդը ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին