Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան կարող է 100 տարի էլ դիմանալ միջազգային պատժամիջոցներին

12 Հունվար, 2018 20:51
Հյուսիսային Կորեան կարող է 100 տարի էլ դիմանալ միջազգային պատժամիջոցներին

Հյուսիսային Կորեան կարող է 100 տարի էլ դիմանալ միջազգային պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրի Գիտությունների ակադեմիայում, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Շնորհիվ գիտական և տեխնիկական ներուժի ստեղծման՝ մենք չենք ունենա անհաղթահարելի դժվարություններ, նույնիսկ եթե թշնամական պատժամիջոցները շարունակվեն 10 կամ 100 տարի»,-ասել է նա։

Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի տնտեսական մոդելը հիմնվում է սեփական ռեսուրսների վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին