Կարևոր իրադարձություններ

Նրանից առաջ իմ կյանքում տղամարդ չի եղել. Վիտալինան՝ Ջիգարխանյանի հետ առաջին գիշերվա մասին

12 Հունվար, 2018 20:20
Նրանից առաջ իմ կյանքում տղամարդ չի եղել. Վիտալինան՝ Ջիգարխանյանի հետ առաջին գիշերվա մասին

Աշխարհահռչակ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ արտիստից առաջ իր կյանքում ուրիշ տղամարդ չի եղել: Այս մասին հայտնում է dni պորտալը։

Վիտալինան հարցազրույցում անդրադարձ է կատարել նաև դերասանի հետ առաջին գիշերվան։ Դաշնակահարուհու խոսքով՝ իրենք ժամադրվել են վրացական ռեստորանում, այնուհետև ուղևորվել Ջիգարխանյանի բնակարան: Վիտալինան նշել է, որ գիտակցել է՝ դա կարող էր իրենց միակ հանդիպումը լինել, քանի որ դերասանն ամուսնացած է եղել։ Նա այն կարծիքին է, որ եթե Ջիգարխանյանի կինն այլ մայրցամաքում չապրեր, կամ նա երջանիկ լիներ ամուսնական կյանքում, իրենց հարաբերությունները չէին խորանա։

Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել են 2016 թվականի փետրվարի 25-ին, ամուսնալուծվել՝ 2017-ի նոյեմբերի 27-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին