Կարևոր իրադարձություններ

«Առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում»

12 Հունվար, 2018 12:44
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում»

Եթե շարժվենք այն սցենարի տրամաբանությամբ, ըստ որի Իրանում տեղի ունեցած ցույցերի կազմակերպման և ուղղորդման գործում գործի է դրվել նա՛և Ադրբեջանում տեղակայված իսրայելական արագ արձագանքման, «գունավոր հեղափոխություններ»-ի կազմակերպման օպերատիվ-մասնագիտական խումբը, ապա ամենայն հավանականությամբ առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում, եթե իհարկե, այն արդեն չի առաջացել։ 
Կարծում եմ, հայկական կողմը կարող է արդյունավետորեն օգտագործել Ադրբեջանի տարածքում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության իրողությունը, որպես հնարավորություն կամ ռեսուրս, Իրան-Ադրբեջան հարաբերությունների ձևաչափում, որի հիմնական թիրախը բնականաբար Իրանն է։ 
Անկախ հայկական կողմից այդ հնարավորության կիրառման ելքից կամ դրա արդյունավետությունից,այս ամենի համատեքստում առաջիկայում թերևս պետք է ակնկալել որոշակի աշխուժացում հայ-իրանական հարաբերություններում։


 

Լրահոս

Դիտել ավելին