Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    482

  • EUR

    585
    593

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գալուստի վիշտը. որդիներից երբեք փող չի վերցնի. «ՉԻ»

12 Հունվար, 2018 09:50
Գալուստի վիշտը. որդիներից երբեք փող չի վերցնի. «ՉԻ»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, որոնք ապրում են «մոտավորապես խրուշչովյան տներում», երբեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երեւույթներ էլ ունեն»:

«ՉԻ» - Սա իսկապես մարդկային ողբերգություն է. ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երեւույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույնպես երեւույթներ ունի:

Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր: Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երեւույթներ կային, այլ որովհետեւ աշխատավարձը բարձր էր (եւ ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ):

Բայց միեւնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երեւույթ էր»: Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունեցողներին: Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երեւի օդային համբույրներ է ուղարկում: Որպեսզի հանկարծ ՀՀԿ-ն ընդդիմություն չդառնա, եւ տանջահար երեւույթը չկրկնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին