Կարևոր իրադարձություններ

«Ճվճվ Արոյի» որդիներին քրեական աշխարհը որպես հերոսների է ընդունել. «Ժամանակ»

12 Հունվար, 2018 08:15
«Ճվճվ Արոյի» որդիներին քրեական աշխարհը որպես հերոսների է ընդունել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» նախօրեին կալանավորված երկու ոդրիներին՝ Սարիգի եւ Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների:

Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն եւ տեղավորեն Սարգիսին ու Սերժին:

Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւոր պատճառ է:

Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգեւատրում է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին