Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը. «Ժամանակ»

11 Հունվար, 2018 08:30
Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:

Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու լուծումների վերաբերյալ խքորհրդակցության ժամանակ նա ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»:

Սարգսյանը պարզ ասում է, որ տարվա երկրորդ կեսից հետո էլ ինքն է լինելու իշխանության ղեկավարը եւ ինքն է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին