Կարևոր իրադարձություններ

Գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարվել են. պատճառը հայտնի է. «Ժամանակ»

10 Հունվար, 2018 08:15
Գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարվել են. պատճառը հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, եւ այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին:

Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, եւ այն կարիքավորներին բաժանելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին