Կարևոր իրադարձություններ

Նարեկացի թաղամասում ավտոմեքենաներ են բախվել

07 Հունվար, 2018 18:36
Նարեկացի թաղամասում ավտոմեքենաներ են բախվել

Հունվարի 7-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GF 009 (վարորդ՝ 1996 թ. ծնված Պ. Պ.) և «Toyota Prado» մակնիշի 22 VL 333 (վարորդ՝ Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Պ. Պ.-ը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին