Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ

07 Հունվար, 2018 16:20
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է. 

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր  ներդաշնակ փոխգործակցությունը  ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝  բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»: 

 

Լրահոս

Դիտել ավելին