Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել

06 Հունվար, 2018 15:25
Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել

Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիան 11 արքայազն է ձերբակալել թագավորական պալատում բողոքի ցույցից հետո:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տեղեկությունը տարածել է  «Սաբկ» սաուդյան ինտերնետային թերթը:


Ըստ թերթի հայտնած տեղեկատվության՝ բողոքի ցույցին մասնակցող միապետական ընտանիքի անդամները պահանջել են չեղարկել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, որի համաձայն դադարեցվում է ջրի և էլեկտրականության համար արքայազնների հաշիվների վճարումը: 

Թագավորական գվարդիան ձերբակալել է ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հեռանալ պալատից: Այս պահին արքայազնները պահվում են «Էլ-Խայր» բանտում՝ սպասելով դատավարությանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին