Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ արդիականացման ծրագրի նախագիծը

05 Հունվար, 2018 23:08
ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ արդիականացման ծրագրի նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները:

Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը, նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումը էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս կանխատեսվել են գործողությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը։

Քննարկումների մասնակիցները, կարևորելով զինված ուժերի արդիականացման հիմնարար փաստաթղթի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին