Կարևոր իրադարձություններ

5 միֆ շաքարային դիաբետի մասին

02 Հունվար, 2018 22:30
5 միֆ շաքարային դիաբետի մասին

ՄԱԿ-ի տվյալների համաձայն աշխարհի բնակչության 8%-ը՝ մոտ 400 մլն. մարդ,  տառապում է շաքարային դիաբետով: Քիչ չեն նաև հիվանդության մասին միֆերը.

1. քաղցրի չարաշահումը հանգեցնում է շաքարային դիաբետի:  Սա այնքան էլ այդպես չէ. դիաբետի առաջին տեսակը ժառանգական է, իսկ երկրորդ տեսակի առաջացումը միշտ չէ, որ կապված է քաղցրավենիքի չարաշահման հետ,

2. դիաբետը վարակիչ է: Հիվանդությունը ինֆեկցիոն չէ, ուստի դրանով հնարավոր չէ վարակվել,

3. դիաբետով հիվանդներին քաղցրավենիքը հակացուցված է: Իրականում առաջին տիպի դիաբետիկների սննդակարգը գրեթե չի տարբերում առողջ մարդու սննդակարգից: Դիաբետի երկրորդ տիպով հիվանդներին իրոք խորհուրդ չի տրվում օգտագործել շաքար և քաղցրավենիք՝ առհասարակ գլյուկոզա, 

4. մեղրի և մրգերի օգտագործման սահմանափակում դիաբետով հիվանդների համար չկա: Իրականում մեղրը ևս բարձրացնում է գլյուկոզան արյան մեջ, իսկ ածխաջրերով հարուստ մրգերը նպաստում են գլուկոզայի աճին,

5. գեր մարդկանց համար ավելի մեծ է դիաբետով հիվանդանալու հավանականությունը, քան նիհարների: Շատակերությունն իրոք կարող է հանգեցնել դիաբետի առաջացմանը, սակայն կան շատ այլ գործոններ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, օրինակ՝ գենետիկան և տարիքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին