Կարևոր իրադարձություններ

5 պատճառ լոբի շատ օգտագործելու համար

02 Հունվար, 2018 21:30
5 պատճառ լոբի շատ օգտագործելու համար

Լոբին ամենաօգտակար մթերքներից է, որը հասանելի է  ամբողջ տարվա ընթացքում։  Լոբին հարուստ է միկրո և մակրոէլեմենտներով, ինչպիսիք են ֆտորինը, երկաթը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը և մագնեզիումը: Իսկ պղնձի և ցինկի քանակի առումով, որոնք համարվում են կանանց գեղեցկության տարրեր, լոբին շատ բանջարեղենի գերազանցում է: Այն պարունակում է C, PP, B1, B2, B3, B6 և E վիտամիններ:

Լոբու մեջ կա  սպիտակուց, որը հեշտությամբ  մարսվում է։  Ըստ պարունակության, լոբին զիջում է  միայն մսին, այդ իսկ պատճառով այն բուսակերների և պահք պահողների ճաշացանկում է։

Լոբու կալորիականությունը կախված է նրա տեսակից։ Օրինակ կարմիր լոբու մեջ կա 300 կկալ, իսկ սպիտակին ավելի քան 100։

Լոբու օգնությամբ օրգանիզմից դուրս է բերվում  թունավոր տարրերը և այն արագ սովի զգացումը հագեցնում  է։ Այն նաև հակադեպրեսանտ է։

Այն օգուտները, որոնք լոբի է բերում մարսողությանը, չեն սահմանափակվում նրա դիետիկ հատկությունները, այն նաև կարգավորում և վերականգնում է խանգարված նյութափոխանակությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին