Կարևոր իրադարձություններ

4 պարզ միջոց գրիպով չվարակվելու համար

02 Հունվար, 2018 20:30
4 պարզ միջոց գրիպով չվարակվելու համար

Գրիպի սեզոնի մոտենալուն ընդառաջ կարևոր է տեղեկացած լինել այն մասին, թե ինչպես կարելի է զերծ մնալ գրիպով վարակվելուց:

Առաջարկում ենք գրիպով չհիվանդանալու մի քանի խորհուրդ.

 Շատ կարևոր է ձեռքերը հաճախակի լվանալը, քանի որ մանրէների մեծ մասը հենց ձեռքերի վրա է լինում, ցանկալի է նաև, որ ձեռքերի լվացման գործընթացը տևի առնվազն 20 վայրկյան:

Կանոնավոր կերպով մարմնամարզությամբ զբաղվելը խթանում է դիմադրողականության բարձրացմանը՝ միաժամանակ պաշտպանելով օրգանիզմը գրիպի վարակից:

Շրջակայքում գտնվող գրիպով հիվանդներից չվարակվելու համար հարկավոր է նրանցից առնվազն 6 ոտնաչափ հեռավորություն պահպանել: Անպայման դիմակ կրեք:

Քթի փակվածությունը վերացնելու համար մատով փակեք մի քթածակը և մյուսով զգուշորեն փչեք: Երկու քթածակով միաժամանակ փչելու դեպքում կվնասեք ձեր ականջները:

 

Լրահոս

Դիտել ավելին