Կարևոր իրադարձություններ

Գիտնականները բացատրել են՝ ինչու շատերը չեն կարողանում երկրորդ կես գտնել

02 Հունվար, 2018 19:30
Գիտնականները բացատրել են՝ ինչու շատերը չեն կարողանում երկրորդ կես գտնել

Ըստ գիտնականների՝ աշխարհում ամեն երկրորդ մարդը անձնական կյանքում խնդիրներ ունի, հատկապես  երկրորդ կես գտնելու հարցում։

Գիտնականները հայտարարում են, որ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփում չունենալը կապված է ոչ թե այն բանի հետ, որ նա այնքան էլ գրավիչ չէ կամ վատ բնավորություն ունի, այլ պատճառը սոցիալական խնդիրներն են։

Ինչպես նշում են մասնագետները՝  մարդու պահվածքի համար պատասխանատու են բնազդները։

Գիտնականները համոզված են, որ  նման բնազդների մեծ մասն առաջացել է այն ժամանակ, երբ  մարդը գրեթե ընտրություն չի ունեցել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններ կառուցելու հարցում՝ շատ հաճախ  նրա համար հարս կամ փեսա ընտրել են ծնողները։ Այս պայմանները փոխվել են վերջերս, բայց բնազդը մնացել է նույնը։ 

«Մարդիկ պարզապես ժամանակ չունեն նոր կարգերին ու բարքերին հարմարվելու համար»,-ասել են գիտնականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին