Կարևոր իրադարձություններ

«123456»-ն ու «password»-ը կրկին գլխավորում են գաղտնաբառերի հակավարկանիշը

02 Հունվար, 2018 17:30
«123456»-ն ու «password»-ը կրկին գլխավորում են գաղտնաբառերի հակավարկանիշը

Տարիներ շարունակ SplashData ընկերության փորձագետները կազմում են ամենից անհաջող գաղտնաբառերի ցուցակը։ Առաջին տեղը բաժին է ընկել 123456 գաղտնաբառին, երկրորդը՝ password-ին, երրորդը՝ 12345678 թվային համադրությանը։

Օգտահաշիվները պաշտպանելու անհաջող գաղտնաբառերի թվում են qwerty-ն, football-ը, admin-ը, welcome-ը, login-ը, abc123-ը, dragon-ը, master-ը և passw0rd-ը։ Այս տարվա անհաջող գաղտնաբառերի նորույթներն են letmein, iloveyou, monkey, starwars, hello, freedom, whatever, qazwsx և trustno1 գաղտնաբառերը:

Փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել բարդ գաղտնաբառեր՝ թվերի, տառերի ու նշանների համադրությամբ, ինչպես նաև միացնել երկգործոն նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս օգտահաշիվ մուտք գործել միայն SMS-ով ստացվող ծածկագրի հաստատումից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին