Կարևոր իրադարձություններ

Գիտնականները խնձորի քացախի նոր օգտակար հատկություններ են բացահայտել

02 Հունվար, 2018 17:00
Գիտնականները խնձորի քացախի նոր օգտակար հատկություններ են բացահայտել

Խնձորի քացախի ամենօրյա օգտագործումը կարող է էապես նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի կամ ուղեղի կաթված ստանալու հավանականությունը: Aston University-ի բրիտանացի գիտնականները պնդում են, որ 300 մլ ջրում լուծված 30 մլ քացախի օգտագործումը սնունդ ընդունելուց առաջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը 13 տոկոսով:

Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ չեն տալիս խոլեստերինի դեմ դեղորայքային բուժում անցնող հիվանդներին հրաժարվել դեղերից՝ նախապատվությունը տալով քացախին: Փոխարենը նման դեպքերում խորհուրդ են տալիս խնձորի քացախն օգտագործել որպես լրացուցիչ միջոց:

Նշենք նաև, որ խնձորի քացախը վաղուց արդեն օգտագործվում է նիհարեցնող տարբեր սննդակարգերում: 

 

Լրահոս

Դիտել ավելին