Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը՝ ավտոկայանատեղիներում մեքենաների կայանման համար գանձվող գումարի մասին

01 Հունվար, 2018 18:10
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը՝ ավտոկայանատեղիներում մեքենաների կայանման համար գանձվող գումարի մասին

Հարգելի համաքաղաքացիներ,
հունվարի 1-ին Iravaban.net կայքում «Իրազեկում՝ ավտոկայանատեղիներում մեքենաների կայանման համար գանձվող գումարի վերաբերյալ» վերտառությամբ հրապարկման հետ կապված, /http://iravaban.net/179598.html /, հայտնում ենք, որ տեղեկատվությունը ներկայացված է թերի և հոդվածում առկա տուրքի չափերը վերաբերում են այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղերում ըստ յուրաքանչյուր կայանման տեղի տուրքին /խոսքը գնում է ծառայողական ավտոկայանատեղիներին/:

Իսկ քաղաքացիների համար վճարների չափերը հետևյալն են`
-յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.
-յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.
-մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.
-մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.
-մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.

Հ.Գ. Միաժամանակ, հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքացիներին թյուրիմացության մեջ չդնել:

Առկա է նաև Երևանի ավագանու որոշումը, որում ամեն ինչ մանրամասն ներկայացված է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին