Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Խոր Վիրապի ճանապարհին․ կա 1 զոհ, 6 վիրավոր

01 Հունվար, 2018 11:30
Խոշոր ավտովթար Խոր Վիրապի ճանապարհին․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Դեկտեմբերի 31-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 63-ամյա Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 26 ՏՏ 998 համարանիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GF 891 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, 07-ի վարորդ Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանները, Արարատի բժշկական կենտրոնի բժիշկները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին