Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

07 Հունվար, 2018 21:30
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները։


1. Հակաքրտինքային դեզոդորանտը պետք է քսել գիշերը, չոր, սափրված, մաքուր մաշկի վրա։ Խնդիրը նրանում է, որ դեզոդորանտի ակտիվ նյութերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դրանք ներծծվեն։ Արդեն առավոտյան առավել արդյունավետ կլինի, երբ սկսեք շարժվել և քրտնել։


2. Չի կարելի քսել դեզոդորանտը լողանալուց անմիջապես հետո, նույնիսկ եթե մաշկը շատ լավ չորացրել եք։ Պետք է սպասել 10 րոպե, հետո միայն օգտագործել դեզոդորանտ. այլապես հագուստի վրա կհայտնվեն սպիտակ բծեր` մաշկի մանր գեղձերից հեղուկի արտազատման արդյունքում։


3. Երբեք չի կարելի չարաշահել դեզոդորանտը և այն օգտագործել մեծ չափաքանակով։ Դեզոդորանտը կանանց համար կարող է դառնալ առողջական խնդիրների պատճառ։ Գիտնականները բացահայտել են, որ ալյումինիումի մեծ քանակություն պարունակող դեզոդորանտները կանանց մոտ կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ։ Պետք է փորձել օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն պարունակում ծանր մետաղներ։


4. Չի կարելի օգտագործել հակաքրտինքային դեզոդորանտ սպորտով զբաղվելիս կամ սաունայում։ Առատ քրտնարտադրությունը նման դեպքերում բնական երևույթ է և եթե դրան խոչընդոտելն օրգանիզմում տոքսինների կուտակման պատճառ կարող է դառնալ։

 

Լրահոս

Դիտել ավելին