Կարևոր իրադարձություններ

Իդեալական դիմահարդարման 4 գաղտնիք

06 Հունվար, 2018 23:30
Իդեալական դիմահարդարման 4 գաղտնիք

Յուրաքանչյուր կին գիտի՝ որպեսզի դեմքը օրվա ընթացքում թարմ երևա, դիմահարդարումը պետք է պարբերաբար թարմացվի: Ավելորդ չէ ծանոթանալ կանանց փոքրիկ խորամանկությունների հետ, որոնք կօգնեն թարմացնել դիմահարդարումը և դեմքը գեղեցիկ դարձնել:

Կանոն առաջին՝ փափուկ թարթիչներ

Եթե ձեռքի տակ թարթիչների ներկ չկա, որը թարթիչներին ծավալ կհաղորդեր, օգտվեք դիմափոշուց: Այն ցանեք թարթիչների վրա, ապա պատեք մինչ այդ քսած ներկով: Այդպես Ձեր թարթիչներն ավելի փափուկ և խիտ տեսք կունենան:

Կանոն երկրորդ՝ գեղեցիկ մաշկ

Եթե դիմահարդարվել եք առավոտյան, իսկ երեկոյան Ձեզ սպասում է կարևոր միջոցառում, չմոռանաք կարգի բերել դիմահարդարանքը: Ձեռքի տակ չունե՞ք խոնավացնող անձեռոցիկ: Խնդիր չէ: Վերցրեք սովորական թղթե անձեռոցիկ, այն թրջեք և դրանով խոնավացրեք դեմքը: Այդպիսով, Դուք կազատվեք օրվա ընթացքում կուտակված փոշուց: Դրանից հետո կարելի է մի փոքր դիմափոշի քսել քթի և ճակատի շրջանում:

Կանոն երրորդ՝ տոնային նրբաքսուկ

Տոնային նրբաքսուկի օգտագործման կանոնները պետք է իմանա յուրաքանչյուր կին: Այն քսում են բացառապես մաքուր մաշկի վրա: Եթե ցանկանում եք, որ նրբաքսուկը պահպանվի երկար, նախքան օգտագործելը հիմք մի օգտագործեք` քսեք տոնային նրբաքսուկը մաքուր մաշկի վրա, ապա սառույցի կտորով անցեք դեմքի վրայով: Մի մտահոգվեք, որ նրբաքսուկը կլղոզվի. սառույցի յուրաքանչյուր կտոր պետք է օգտագործել մինչև այն պահը, քանի դեռ այն չի սկսել հալվել:

Կանոն չորրորդ՝ աշխուժացրեք մաշկը

Օրվա ընթացքում մաշկը հոգնում է: Եթե դիմահարդարումից առաջ աչքերի տակ նկատում եք սև շրջանակներ կամ հոգնածության հետքեր, ապա կիտրոնից պատրաստեք լվացող հեղուկ և դրանով տրորեք դեմքը պտտական շարժումներով: Մի քանի կաթիլ լիմոնի հյութը խառնեք ջրին ու ստացված հեղուկն օգտագործեք դիմահարդարումից առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին