Կարևոր իրադարձություններ

Ո՞ր մթերքներն են նպաստում դեմքի կնճիռների առաջացմանը

06 Հունվար, 2018 22:00
Ո՞ր մթերքներն են նպաստում դեմքի կնճիռների առաջացմանը

Մեր ամենօրյա սննդակարգը մեր մաշկի վիճակի վրա ավելի լուրջ ազդեցություն է գործում, քան մենք կարող ենք պատկերացնել, պնդում է Լոնդոնից սննդի մասնագետ Կիմ Պիրսոնը: Նրա խոքով, որոշ սննդամթերքներ նպաստում են կնճիռների ի հայտ գալուն, օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը: 

Տարիքի հետ մեր մաշկն ավելի նուրբ եւ խոցելի է դառնում, այդ պատճառով կարեւոր է սննդից ճարպաթթուներ ստանալ, պնդում է մասնագետը: Ժամանակակից մարդկանց սննդակարգում ճարպային Օմեգա-3 թթուների պակաս է զգացվում, այդ պատճառով ավելի լավ է սննդակարգի մեջ ճարպոտ ձուկ ավելացնել, ընկույզ եւ սերմեր:

Ալկոհոլի մասին ավելի լավ է մոռանալ, եթե չեք ուզում ժամանակից շուտ կնճիռներով ծածկվել: Սպիրտային խմիչքները մեծացնում են ազատ ռադիկալների արտադրությունը եւ արագացնում տարիքային փոփոխությունները: Ալկոհոլը նպաստում է նաեւ ջրազրկմանն ու բացասական ազդեցություն ունենում այն բանի վրա, թե մեր օրգանիզմն ինչպես է կլանում, պահպանում, օգտագործում եւ արտազատում սննդանյութերը, ներառյալ այն, թե դրանք որքան կարեւոր են մաշկի առողջության համար:  

Կիմ Պիրսոնը նաեւ կոչ է անում սննդակարգին գունավոր մրգեր եւ բանջարեղեն ավելացնել, որոնք օրգանիզմի վրա ազդում են որպես հակաօքսիդանտներ ու մաշկի բջիջները պաշտպանում ազատ ռադիկալների կողմից վնասվելուց: Հրաշալի ընտրություն են բրոկկոլին, հապալասը, կիտրոնը, պղպեղը եւ ցիտրուսները: Այդ բոլոր մթերքները կօգնեն պահպանել երիտասարդությունը: 

Կնճիռների ի հայտ գալուն նպաստում են նաեւ սպիտակ հացը, սպիտակ բրինձը եւ ցորենի ալյուրից պատրաստած այլ մթերքներ. դրանք բորբոքային գործընթացներ, այտուցներ եւ այլ խնդիրներ են առաջացնում, բացասաբար ազդում նաև մաշկի առողջության վրա: 

Խորհուրդ է տրվում նվազեցնել շաքարի եւ քաղցրեղենի, տապակայի, վերամշակված մսի, տրանս-ճարպերի եւ օմեգա-6 թթուների օգտագործումը. դրանք եւս վնասակար են մաշկի համար:  

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս «ոչ» ասել ֆաստ-ֆուդին, վերամշակված սննդի մեծամասնությանը, որոնք վաճառվում են սուպերմարկետներում. սովորաբար դրանք հագեցած են ռաֆինացված ածխաջրերով, անառողջ ճարպերով եւ արհեստական լցոնումներով: Ավելի շատ ժամանակ ծախսեք տնական ուտեստների պատրաստման վրա, որոնք առավելագույն պահպանում են օգտակար նյութերը. այդ դեպքում մաշկն ավելի երկար կպահպանի երիտասարդությունը, պնդում է մասնագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին