Կարևոր իրադարձություններ

Կաթնաշառով դիետա. նիհարեք 3-4 կիլոգրամ

03 Հունվար, 2018 20:00
Կաթնաշառով դիետա. նիհարեք 3-4 կիլոգրամ

Հայտնի է, որ կաթնաշոռը դիետաների բաղադրիչ մաս է կազմում, այն հարուստ է կալցիումով, քիչ յուղայնություն ունի, օրգանիզմն այն հեշտությամբ է մարսում և դրա շնորհիվ հնարավոր է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: 

Եթե որոշել եք ազատվել ավելորդ քաշից, ապա առաջարկում ենք կաթնաշոռով դիետայի այս պարզ կանոնները: 

Խորհուրդ է տրվում ընտրել ոչ շատ յուղոտ կաթնաշոռ։ Այն պետք է թարմ լինի։ Կաթնաշոռով դիետան կարող է տևել 3-7 օր։ 3 օրվա ընթացքում հնարավոր է ազատվել 3-4 կիլոգրամից։

Այս դիետայի ընթացքում ստիպված չեք լինելու միայն կաթնաշոռ ուտել։

Նախաճաշին ջրով պատրաստված վարսակի փաթիլներ ու կաթնաշոռ կերեք։

Ճաշին կաթնաշոռը համադրեք մրգերի հետ։

Ընդմիջման ընթացքում ձիթապտղի յուղով պատրաստված բանջարեղենային աղցան օգտագործեք։

Ընթրիքին հարկավոր է կաթնաշոռ օգտագործել։ Կարող եք նաև մեկ բաժակ կեֆիր խմել։

Սննդակարգը բազմազան դարձնելու համար կաթնաշոռին մրգեր կամ ընդեղեն ավելացրեք։ Դիետայի ընթացքում հարկավոր է 1.5-2 լիտր ջուր խմել։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև կանաչ թեյ օգտագործել։

 

Լրահոս

Դիտել ավելին