Կարևոր իրադարձություններ

Միջոց մազաթափության դեմ տնային պայմաններում

06 Հունվար, 2018 21:08
Միջոց մազաթափության դեմ տնային պայմաններում

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մազաթափությունն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այն կարող է երկաթի անբավարար քանակի, սիֆիլիսի, մաշկային հիվանդությունների, աուտոիմունային խանգարումների, քիմիաթերապիայի, հորմոնալ անհավասարակշռության և բազմաթիվ այլ խնդիրների արդյունք լինել։ Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում մարդիկ բախվում են տեսողության հետ կապված խնդիրների։ Ըստ կայքի՝ այս խնդիրներից ազատվելու գործում կարող է օգնել այս բնական միջոցը։

Բաղադրիչներ.

  • 100 մլ կտավատի յուղ,
  • 2 կիտրոն,
  • 0.5 լ մեղր,
  • 3 պճեղ սխտոր։


Պատրաստման եղանակը։ Նախ հարկավոր է մաքրել սխտորը, բլենդերում խառնել կիտրոնի հետ մինչև միատարր խառնուրդ ստանալը։ Աավելացնել կտավատի յուղը և նորից խառնել։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, պահել սառնարանում։


Օգտագործման եղանակը։ Խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ։ Օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել 3 ճաշի գդալ։ Օգտագործել փայտե գդալ։

 

Լրահոս

Դիտել ավելին