Կարևոր իրադարձություններ

Բանանն ու գարեջուրը` մազերի խնամքի միջոց

05 Հունվար, 2018 00:00
Բանանն ու գարեջուրը` մազերի խնամքի միջոց

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը հանդիպում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։ Fithakcer.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ և մեծապես ազդել մարդու ինքնագնահատականի վրա։ Եթե մազաթափության խնդիր ունեք և ցանկանում եք դադարեցնել մազաթափությունն ու խթանել մազերի աճը, կարող եք փորձել այս միջոցը։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, չի պարունակում տոքսիններ և կողմնակի ազդեցություն չունի, իսկ արդյունքը նկատելի կլինի մի քանի օր անց։

Բաղադրիչներ.

  • 1 ձվի դեղնուց,
  • կես բանան,
  • կես բաժակ գարեջուր՝ 100 մլ,
  • 1-2 ճաշի գդալ մեղր։


Պատրաստման եղանակը։ Այս միջոցը պատրաստելը շատ հեշտ է։ Պարզապես հարկավոր է բլենդերում խառնել վերը նշված բոլոր բաղադրիչները։

Օգտագործման եղանակը։ Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ մազերը թափվել են, և թողեք մի քանի ժամ։ Այդ հատվածում տաքություն զգալու դեպքում կարիք չկա անհանգստանալու. դա նշանակում է, որ այն արդյունավետ է, և մաշկն արձագանքում է դրան։ Կրկնեք սա նվազագույնը շաբաթվա ընթացքում մեկ անգամ, և շուտով կնկատեք արդյունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին