Կարևոր իրադարձություններ

Տնական միջոցներ թեփի դեմ

05 Հունվար, 2018 23:00
Տնական միջոցներ թեփի դեմ

Մարդիկ փորձում են գտնել տարբեր միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից: Թեփը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներով: Թեփը մաշկի մեռած բջիջներն է, որոնք սնկերի առկայության դեպքում շատանում են:

Թեփի դեմ պայքարում չպետք է օգտագործել հզոր հակասնկային դեղեր: Հատուկ շամպունների կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք կմոռանալ այս երևույթի մասին:

Տնական միջոցներ՝ թեփի դեմ

1. Եղինջի թուրմն արդյունավետ կերպով պայքարում է թեփի դեմ: 3-5 գդալ մանրացրած եղինջի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք 10 րոպե ջրի գոլորշու վրա, սառեցրեք, քամեք: Ամեն օր ստացված թուրմը քսեք գլխին:

2. Թեփը վերացնում են նաև այն դիմակները,որոնց բաղադրության մեջ են մտնում կեֆիրը, դեղնուցն ու գարեջուրը:

3. 4ճ/գ ձիթապղի յուղը տաքացրեք գոլորշու վրա, ավելացրեք կես կիտրոնի հյութ: Գոլ մասսան քսեք գլխին՝ մազերը լվանալուց 1 ժամ առաջ:

4. Սոխից խյուս պատրաստեք, քսեք գլխամաշկին, փաթաթեք գլուխը պոլիէթիլենային փաթեթով և սրբիչով: 2 ժամ անց մազերը լվացեք շամպունով:

5. 2 ձվի դեղնուցը խառնեք կես կիտրոնի հյութով, ավելացրեք մի քանի կաթիլ գերչակի կամ կռատուկի յուղ (репейное масло): Ստացված զանգվածը քսեք գլխին՝ լողանալուց որոշ ժամանակ առաջ:

6. 1 ճ/գ սոխի հյութը խառնեք 2 ճ/գ օղու և 1 ճ/գ գերչակի յուղի հետ: Մազերը լվանալուց մեկ ժամ առաջ ստացված զանգվածը քսեք մազերին:

7. Դիմակ՝ չոր մազերի համար: Մեկական ճաշի գդալ գերչակի և ձիթապտղի յուղը խառնեք կես կիտրոնի հյութով, քսեք մազերին՝ լողանալուց 20-30 րոպե առաջ:

8. Դիմակ՝ յուղոտ մազերի համար: Հավասար քանակությամբ խառնեք մեղր, թթվասեր, մայոնեզ, հալվեի հյութ, կիտրոնի հյութ, գերչակի յուղ, ավելացրեք 2 պճեղ քերած սխտոր: Ամբողջը քսեք գլխամաշկին՝ մազերը լվանալուց կես ժամ առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին