Կարևոր իրադարձություններ

Գուավայի տերևները կարող են կանխել մազաթափությունը և խթանել մազերի աճը

05 Հունվար, 2018 21:00
Գուավայի տերևները կարող են կանխել մազաթափությունը և խթանել մազերի աճը

Մազաթափությունը տարածված խնդիր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն նաև դժվար լուծելի խնդիր է։ Շուկան լի է մազաթափության դեմ նախատեսված միջոցներով, սակայն դրանց որոշ մասը երբեմն ընդունակ չէ որևէ դրական արդյունքի հանգեցնել։ Քիմիական միջոցների փոխարեն կարող եք օգտագործել բնական միջոց՝ գուավայի տերևներ։ Դրանք ամրացնում են մազերի արմատներն ու ֆոլիկուլները և սնուցում մազերը։ Նշվում է նաև, որ գուավայի տերևներն արագացնում են մազերի աճը և կանգնեցնում մազաթափությունը, քանի որ պարունակում են վիտամին B. վերջինս անհրաժեշտ է մազերի աճի համար։

Ընդամենն անհրաժեշտ է մի քանի տերև եռացնել 20 րոպեի ընթացքում և սառեցնել խառնուրդը։ Անհրաժեշտ է մերսել գլխի մաշկն ու մազերը խառնուրդով և մի քանի ժամ թողնել գլխին։ Այնուհետև լվանալ մազերը։ Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումը կրկնել քնելուց առաջ և թողնել մազերին։

 

Լրահոս

Դիտել ավելին