Կարևոր իրադարձություններ

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով

05 Հունվար, 2018 22:30
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են մազերի աճը։ 2-3 շաբաթ օգտագործելու դեպքում վիտամին E-ն կօգնի ձեզ նկատելի արդյունքի հասնել։

Ձեզ հարկավոր է.

  • կոկոսի յուղ,
  • գերչակի յուղ,
  • վիտամին E:


4 ճաշի գդալ կոկոսի յուղին ավելացրեք 4 ճաշի գդալ գերչակի յուղ և 4 պարկուճ վիտամին E: Լավ խառնեք։


Դիմակը մազերին քսեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Թողեք ամբողջ գիշեր, լվացեք հաջորդ օրը։

 

Լրահոս

Դիտել ավելին