Կարևոր իրադարձություններ

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար

05 Հունվար, 2018 22:00
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի դեմ պայքարում կարող են օգտակար լինեն նաև բնական միջոցները։ Կարող եք կարտոֆիլ օգտագործել, որը հարմար միջոց է՝ մազերի ու գլխամաշկի խնամքի համար։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել պարբերաբար, ինչպես նաև համբերություն ունենալ. արդյունքը չի կարող միանգամից տեսանելի լինել։

Լավ լվացեք կարտոֆիլը, մաքրեք կեղևը, մանրացրեք կարտոֆիլը, լցրեք բլենդերի մեջ, լավ խառնեք։ Եթե խառնուրդը շատ խիտ է, մի փոքր ջուր ավելացրեք։

Քսեք մազերին ՝ հատկապես ուշադրություն դարձնելով գլխամաշկին։ Թողեք 20-25 րոպե, լվացեք ջրով ու շամպունով։ Կրկնեք երեք շաբաթ շարունակ։

 

Լրահոս

Դիտել ավելին