Կարևոր իրադարձություններ

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ

05 Հունվար, 2018 21:45
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Բաղադրիչներ.

  • 3 ճաշի գդալ յոգուրտ,
  • 2 ճաշի գդալ հալվեի գել,
  • 2 ճաշի գդալ գերչակի յուղ,
  • 3 պարկուճ վիտամին E:


Պատրաստման և օգտագործման եղանակը: Մաքուր ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը պատրաստ է։ Խառնուրդը քսեք մազերին, թողեք 2 ժամ։ 2 ժամ անց մազերը լվացեք շամպունով և կոնդիցիոներով։


Յոգուրտը կօգնի ամրացնել մազարմատները և կանխարգելել մազաթափությունը։ Հալվեն վիտամին E է պարունակում, որն օգնում է կանխարգելել մազաթափությունը։ Վիտամին E-ն առողջացնում է մազերն ու ուժեղացնում դրանք։

 

Լրահոս

Դիտել ավելին