Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Քաղաքաշինության նախարարությունում

14 Հոկտեմբեր, 2015 15:03
Աշխատանքային խորհրդակցություն՝ Քաղաքաշինության նախարարությունում

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող ,,Ջրամատակարարում և ջրահեռացում,, ՓԲԸ անձնակազմին: Ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը ներկայացրել է ոլորտի խնդիրներն ու ձեռբերումները, բարձրացրել համակարգին առնչվող հարցեր: Նախարարը ծանոթացել է համակարգի խնդիրներին, տեղում տվել հանձնարարականներ, նախանշել հետագա անելիքները` աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Կարեն Շահրամանյանն ընդգծել է, որ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, այդ նպատակով պետք է նոր սխեմաներ մշակվեն, վերազինվեն բոլոր տեղամասերը, հաճախակի իրականացվեն ստուգումներ, մաքրել ու ախտահանել ջրերը: Խորհրդակցության ավարտին շրջանների ու տեղամասերի պատասխանատուները նախարարին են ներկայացրել համակարգին ու բնակչությանը հուզող հարցեր, ստացել սպառիչ պատասխաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին