Կարևոր իրադարձություններ

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ պայուսակը

03 Հունվար, 2018 17:30
Վաճառվել է աշխարհի ամենաթանկ պայուսակը

 

Աշխարհի ամենաթանկ պայուսակը աճուրդով վաճառվել է 382 հազար ամերիկյան դոլար:  Հաղորդվում է Christie’s աճուրդների տան կայքում:

Hermes մակնիշի Niloticus Crocodile Himalaya Birkin 30 մոդելը, որը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից և զարդարված ադամանդներով, վաճառել են Հոնկոնգի աճուրդում: Գնորդի վերաբերյալ տեղեկատվություն չի նշվում, նա աճուրդին մասնակցել է հեռախոսով: Հունիսի սկզբին Հոնկոնգում Christie’s-ի աճուրդում վաճառվել էր Hermes Birkin պայուսակը: Դրա դիմաց վճարել էին 377 հազար դոլար:  Birkin պայուսակը կոչվել է բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Ջեյն Բիրքինի պատվին: Այդ պայուսակների գներն սկսվում են 10 հազար դոլարից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին