Կարևոր իրադարձություններ

Հիտլերի Mercedes-ը աճուրդով կվաճառվի

03 Հունվար, 2018 16:00
Հիտլերի Mercedes-ը աճուրդով կվաճառվի

Նախկինում Ադոլֆ Հիտլերին պատկանած  Mercedes-Benz 770 Grosser Offener Tourenwagen ավտոմեքենան հունվարին կդրվի Scottsdale-ի ամերիկյան աճուրդում: Այդ մասին գրել է Worldwide Auctioneers աճուրդային պորտալը: 

Ավտոմեքենան պատրաստվել է Հիտլերի հատուկ պատվերով և  օգտագործվում էր հանդիսությունների ժամանակ, ներառյալ 1940 թվականին Բեռլինի ռազմական շքերթը ֆրանսիական ռազմարշավից հետո:

Ավելի ուշ ավտոմեքենան հայտնվել է ամերիկյան զորքերի տրամադրության տակ և մի քանի անգամ նոր տեր է ունեցել: Մինչև 2004 թվականը ավտոմեքենան պատկանում էր մուլտիմիլիոնատեր և Լաս-Վեգասում կազինոյի սեփականատեր Ռալֆ էնգելստադին, իսկ այնուհետեւ վաճառվել է ինչ-որ եվրոպացու: 

Չնայած ավտոմեքենայի գինը չի նշվում, բայց դրա վաճառքից հետո 10 տոկոսը կնվիրաբերվի Հոլոքոստին վերաբերող կրթական ծրագրերի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին