Կարևոր իրադարձություններ

Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները աստիճան են, որ մեզ վերև են տանում. Նիցշեի մտքերը

01 Հունվար, 2018 21:30
Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները աստիճան են, որ մեզ վերև են տանում. Նիցշեի մտքերը

Նիցշեի իմաստուն մտքերը.

* Սիրո և ատելության հարցերում կինն ավելի բարբարոս է, քան տղամարդը:

* Ինքն իր մասին շատ պատմողը ավելի շատ է թաքցնում իր իսկական էությունը:

* Խելացի մարդկանց հիմարություններին չեն հավատում. մարդու իրավունքների ինչպիսի ոտնահարում:

* Մենք ոչ թե հենց մարդուն ենք սիրում, այլ նրա մասին ունեցած պատկերացումը:

* Կյանքի դպրոցից. այն ինչ ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:

* Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները աստիճան են, որ մեզ վերև են տանում:

* Ոչ ոք այն աստիճան խենթ չէ, որ չգտնի մի այլ խենթի, ով կհասկանա իրեն:

* Երբեք չենք մոռանա, եթե իսկապես մոռանալ ենք ուզում:

* Որոշ մարդիկ գովեստից ամոթխած են դառնում, որոշ մարդիկ` հանդուգն:

* Հաջող ամուսնությունը հիմնվում է ընկերության տաղանդի վրա:

* Օրը սկսելու լավագույն միջոցն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը մտածի այդ օրվա մեջ առնվազն մեկ մարդու երջանկացնելու մասին:

* Մարդիկ ձգտում են դեպի լույսը ոչ թե ավելի լավ տեսնելու, այլ ավելի պայծառ փայլելու համար:

* Ես չեմ հասկանում` ինչի համար են մարդիկ միմյանց վարկաբեկում. եթե ցանկանում եք ինչ-որ մեկին վնասել, հերիք է իր մասին ճշմարտությունն ասել հենց իրեն։

 

Լրահոս

Դիտել ավելին