Կարևոր իրադարձություններ

Ռաուլը կարիերան կավարտի նոյեմբերին

14 Հոկտեմբեր, 2015 14:55
Ռաուլը կարիերան կավարտի նոյեմբերին

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Նյու-Յորք Կոսմոս» թիմի կազմում, ակումբի ղեկավարությանը տեղյակ է պահել առաջիկա նոյեմբերին իր կարիերան ավարտելու մտադրության մասին:

Նոյեմբերն ընտրված է հենց այդ ժամանակահատվածում Հյուսիսամերիկյան լիգայի առաջնության ավարտի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ 38-ամյա իսպանացին իր որոշումը բացատրել է լիարժեք մարզվելու ու խաղալու դժվարությամբ: Բացի այդ, ֆուտբոլիստն ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին