Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Երևանի և Մոսկվայի օրենսդիր մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

22 Դեկտեմբեր, 2017 13:40
Քննարկվել են Երևանի և Մոսկվայի օրենսդիր մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արա Երնջակյանը հանդիպել են Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել գործընկեր երկու քաղաքների օրենսդիր մարմինների գործունեության շուրջ: Հատկանշելով Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված փոխշահավետ ու հաջողված համագործակցությունը` երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

 

Լրահոս

Դիտել ավելին