Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

21 Դեկտեմբեր, 2017 18:10
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: 
Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021թթ. համար Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը:

«Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պաշտոնական այլ հանդիպումներ, «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի անցկացկացում, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ՝ զբոսաշրջության, քաղաքային կառավարման խելացի տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտների վերաբերող թեմաներով:

Կկազմակերպվեն նաև առանձին հանդիպում-քննարկումներ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին