Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը

19 Դեկտեմբեր, 2017 00:17
ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը

Լրատվամիջոցում այսօր հրապարակված՝ «Ում են պատկանում մարգարինը կարագի փոխարեն բանակին վաճառած ընկերությունները» վերնագրով նյութի մեջ ներկայացվել է ապատեղեկատվություն: Մասնավորապես նշվել է, իբր «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ», ինչն իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին