Կարևոր իրադարձություններ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը

19 Դեկտեմբեր, 2017 00:23
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը

Հնդկաստանի Ահբեդաբադ քաղաքում ավարտվեց մինչև 16տ. շախմատի Օլիմպիադան: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:

Ռուսաստանի հավաքականը 16 թիմային միավորով գրավեց առաջին հորիզոնականը: Հնդկաստանի առաջին հավաքականը 15 թիմային միավորով դարձավ երկրորդը, իսկ Իրանի հավաքականը 14 թիմային միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի պատանեկան հավաքականը 12 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:


Մեր մասնակիցները ցույց տվեցին հետևյալ արդյունքները. առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Արամ Հակոբյանը 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և 1 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 2-րդ խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 3 կետով բարձրացրեց իր վարկանիշը: Դավիթ Միրզոյանը (3-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 10 կետով բարձրացրեց իր վարկանիշը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր և 7 կետով նվազեցրեց իր վարկանիշը: Մեր թիմի պահեստային խաղացող Աննա Սարգսյանը մասնակցեց 4 մրցախաղերի և 4 հնարավորից վաստակեց 4 միավոր, ինչպես նաև 31 կետով բարձրացրեց իր վարկանիշը:

 

Լրահոս

Դիտել ավելին