Կարևոր իրադարձություններ

2017 թվականին աշխարհում զոհվել է 97 լրագրող

18 Դեկտեմբեր, 2017 22:38
2017 թվականին աշխարհում զոհվել է 97 լրագրող

2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել 28 երկրներում: Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18-ին հրապարակված ամենամյա զեկույցում։ PEC-ը կոչ է անում համաշխարհային հանրակցությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար:

Նշվում է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ է, քան անցյալ տարի (144): Կազմակերպությունն ընդգծել է, որ «2008 թվականից ի վեր առաջին անգամ PEC-ն 100-ից քիչ զոհված է գրանցել աշխարհում ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում»: Իսկ ընդամենը «10 տարվա ընթացքում զոհվածների թիվը հասել է 1197 մարդու»:

ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունն առաջին տեղը հատկացրել է Մեքսիկային, որտեղ հունվարից ի վեր զոհվել է մամուլի 14 աշխատող: Առաջին հնգյակում նաեւ տեղ են գտել Իրաքը (ինը), Աֆղանստանը (ութ), Հնդկաստանը (ութ) եւ Պակիստանը (ութ): Այս հինգ երկրներին բաժին է ընկնում լրագրողների զոհվելու 45 դեպք: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներն զբաղեցնում են Ֆիլիպինները (վեց) եւ Սիրիան (վեց), նրանց հաջորդում են Սոմալին (հինգ) եւ Հոնդուրասը (չորս):

Տեղեկատվության աղբյուր են ծառայել մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին