Կարևոր իրադարձություններ

Bloomberg-ը կազմել է առաջիկա տասնամյակի գլխավոր սպառնալիքների աղյուսակը

18 Դեկտեմբեր, 2017 22:31
Bloomberg-ը կազմել է առաջիկա տասնամյակի գլխավոր սպառնալիքների աղյուսակը

Bloomberg-ի վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տասնամյակում աշխարհին սպառնում է բիտքոիններով բանկային համակարգի փոխարինում, Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետ, Facebook-ի պարտություն կեղծ նորությունների դեմ պայքարում և հյուսիսկորեական պատերազմ, որի ընթացքում Կիմ Չեն Ինը կզոհվի։

Ընկերության վերլուծաբանները նշել են, որ իրենք պարզապես մեկ տեղում են հավաքել առաջիկա 10 տարում հնարավոր ամենավտանգավոր իրադարձությունները, սակայն հոդվածում արտացոլված բոլոր սցենարները պետք չէ ընկալել որպես ապագայի իրական կանխատեսումներ։

 

Հակավարկանիշի առաջին հորիզոնականում Թրամփի նախագահության հնարավոր երկրորդ ժամկետն է։ Նշվում է, որ դա հնարավոր կդառնա, եթե քաղաքական գործչին զերծ ճանաչեն 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության կազմակերպումից։

Այլ վտանգավոր իրադարձությունների թվում անվանվել են սոցիալիստների կողմից իշխանության զավթումը Մեծ Բրիտանիայում, նավթային կախվածությունից հրաժարվելն ու անցումն էլեկտրամոբիլներին, Եվրոպայի փլուզումը թոշակառուների պատճառով և Չինաստանի նախաձեռնությամբ առևտրային պատերազմը։

 

Լրահոս

Դիտել ավելին