Կարևոր իրադարձություններ

Ավիաընկերությունը թույլ չի տվել կնոջը նորածնի հետ ինքնաթիռ բարձրանալ՝ կաթով շշի պատճառով

18 Դեկտեմբեր, 2017 21:30
Ավիաընկերությունը թույլ չի տվել կնոջը նորածնի հետ ինքնաթիռ բարձրանալ՝ կաթով շշի պատճառով

American Airlines ավիաընկերությունը թույլ չի տվել ինքնաթիռ նստել փոքրիկ երեխա ունեցող ընտանեկան զույգին՝ կաթի շշի պատճառով։ Ստուգման կետում ընտանիքին ստիպել են 150 դոլար վճարել, գրում է Mashable-ը։

Սառա Սելոուն պատմել է, որ պատրաստվել է ամուսնու և երեխայի հետ Բոստոնից Արիզոնա ուղևորվել։ Վերահսկողություն իրականացնող սպաներից մեկը թույլ չի տվել շշով ինքնաթիռ բարձրանալ։

 

American Airlines apologizes after mother has to ditch breast milk to avoid fine http://dlvr.it/Q6HgWK 

 
 

Օդանավակայանի աշխատակիցը կարծել է, որ ինքնաթիռի սրահ հեղուկ մտցնելու արգելքը տարածվում է նաև շշով կաթի վրա։ Սակայն համաձայն Տրանսպորտային անվտանգության վարչության կանոնների՝ կերակրող կանանց թույլատրվում է փոքրիկի համար շիշ վերցնել։ Սպան մոռացել էր այդ կանոնի մասին և առաջարկել Սառային հավելյալ վճարել 150 դոլար՝ ձեռքի ուղեբեռի չափսերի գերազանցման համար կամ դեն գցել շիշը։ Զույգը ստիպված է եղել դեն գցել շիշը։

Երբ միջադեպը մեծ արձագանք է գտել, ավիաընկերությունը ստուգում է սկսել և ներողություն խնդրել ընտանեկան զույգից։ American Airlines-ի ներկայացուցիչները խոստացել են, որ նման բան հետագայում չի կրկնվի։

 

Լրահոս

Դիտել ավելին