Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան համաշխարհային ռեկորդ է սահմանել խնդրահարույց վարկերի առումով

18 Դեկտեմբեր, 2017 20:51
Ուկրաինան համաշխարհային ռեկորդ է սահմանել խնդրահարույց վարկերի առումով

Ուկրաինայի բանկային համակարգը 2017թ. համաշխարհային ռեկորդ է սահմանել խնդրահարույց վարկերի առումով. այս մասին հայտնել է երկրի Ազգային բանկի ֆինանսական կայունության վարչության ղեկավար Վիտալի Վավրիշչուկը:

«Մենք տնտեսության համար ծախսատար ու տհաճ ռեկորդ ենք սահմանել. Ուկրաինայում արձանագրվել է համաշխարհային դիտարկման պատմության մեջ չաշխատող վարկերի ամենաբարձր մակարդակը»,-ասել է պաշտոնյան:

Աղբյուրը մանրամասնում է, որ հուլիսին խնդրահարույց վարկերի մասնաբաժնի ցուցանիշը հասել էր ամենաբարձր կետին՝ 58%-ին, իսկ հետո սկսել էր աստիճանաբար իջնել:

 

Լրահոս

Դիտել ավելին