Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորից ահազանգեր են հնչում՝ որսագողության դեպքերի մասին

18 Դեկտեմբեր, 2017 20:45
Վայոց ձորից ահազանգեր են հնչում՝ որսագողության դեպքերի մասին

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր: Այս մասին տեղեկանում ենք ԳՊԼ պաշտոնական էջից: Հաղորդագրության մեջ ասվում է. «… «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր, որոնք ներկայացնում ենք լուսանկարների միջոցով: Ուշադիր զննելով նկարները կտեսնեք շրջանաձև լարեր, որոնց օգնությամբ պատրաստում են թակարդներ, ուստի կենդանին տվյալ տարածքով անցնելիս արգելափակվում է և դառնում որսագողերի հերթական զոհը»:

ԳՊԼ տնօրինությունը նաև «զգուշացնում» է՝ տարածքում տեղադրված են տեսախցիկներ, և նման դեպքերի հայտնաբերման դեպքում տեսանյութերը կդառնան հրապարակային ու կներկայացվեն վարչական պատասխանատվության: Նշենք, որ պահպանվող լանդշաֆտում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակներ, որոնց որսն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: Վայոց ձորի մարզում հնարավոր որսագողության դեպքի մասին ահազանգ է ստացել նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը:

«Օրերս, պատահմամբ տեղեկացա, որ Վայոց ձոր մարզի Զեդեա գյուղում սպանվել է յոթ տարեկան բեզոարյան այծ: Բեզոարյան այծերի հիմնական բնակավայրերը Հայաստանի տարածքում համարվում է հենց Վայոց ձորը, իսկ այս շրջանը համարվում է բեզոարյան այծերի բեղնավորման ժամանակահատված: Գյուղացիների խոսքով եղել են ականատեսներ, թե ինչ մեքենայով են որսագողերը եղել (ըստ նրանց՝ սպիտակ գույնի նիվա մակնիշի մեքենա է եղել), սակայն տեղի Ոստիկանությունն ու բնապահպանները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, քանզի, ինչպես արդեն ընդունված է մեր երկրում որևէ մեծահարուստ է կանգնած դրա հետևում: Մեքենայի պետհամարանիշները ևս գյուղացիներից ոմանք տեսել են, սակայն վախի պատճառով չեն ցանկանում հրապարակել»,- ահազանգում է քաղաքացին:

Նյութի աղբյուրը` Econews.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին