Կարևոր իրադարձություններ

Վիտալինայի դեմ գործը ստացել է «գաղտնի» կնիքը

18 Դեկտեմբեր, 2017 20:08
Վիտալինայի դեմ գործը ստացել է «գաղտնի» կնիքը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործը ստացել է «գաղտնի» կնիքը։ Վիտալինան մեղադրվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Այս մասին հայտնել է Վիտալինայի փաստաբանը Մոսկվայի քաղաքային դատարանում գործի քննության շրջանակում։

«Քննիչը գործին տվել է «Գաղտնի» կնիքը, ինչի հետ կապված խնդրում եմ նիստն անցկացնել առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների»,-փաստաբանի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Կասկածյալի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»), որով առավելագույն պատիժը երկու տարվա ազատազրկումն է։

 

Լրահոս

Դիտել ավելին