Կարևոր իրադարձություններ

Twitter-ը սկսել է արգելափակել ատելություն հրահրող կոնտենտով օգտահաշիվները

18 Դեկտեմբեր, 2017 19:48
Twitter-ը սկսել է արգելափակել ատելություն հրահրող կոնտենտով օգտահաշիվները

Ռասայական կամ ազգային ատելություն, բռնություն քարոզող օգտատերերը Twitter-ում ակնթարթորեն կարգելափակվեն։ Միկրոբլոգների ցանցն այսօվանից սահմանել է կանոններ, որոնց համաձայն՝ ատելություն բռնկող կոնտենտով էջերը կարգելափակվեն։ Այս մասին հայտնում է Recode-ը՝ հղում անելով ընկերության բլոգին։

Սոցցանցը նախևառաջ պայքարում է նեոնացիստական և ուլտրաաջ կոնտենտի դեմ։

Twitter-ի նպատակն է ռեսուրսն ավելի խաղաղ ու անվտանգ դարձնելը՝ ասել է սոցցանցի ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով ներկայում սոցցանցի աշխատանքում սահմանվում են մի շարք կարգապահական փոփոխություններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից ուժի մեջ էր մտել չհամաձայնեցված լուսանկարների զետեղման վերաբերյալ արգելքը։

 

Լրահոս

Դիտել ավելին