Կարևոր իրադարձություններ

2 հացի ու 1 մսամթերքի արտադրամաս` փակված հիգիենիկ խախտումների համար, նորից աշխատում են

18 Դեկտեմբեր, 2017 19:36
2 հացի ու 1 մսամթերքի արտադրամաս` փակված հիգիենիկ խախտումների համար, նորից աշխատում են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովհաննիսյանի կիսապատրաստվածքների արտադրամասի գործունեության կասեցումը, հայտնում է ՍԱՊԾ տեղեկատվական կենտրոնը:

Երևանում գործող արտադրամասում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր։
Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի (Մարալիկ, Շիրակ), անհատ ձեռնարկատեր Շուշան Ավետիսյանի հացի (Եղեգնաձոր, Վայոց Ձոր) և «Էդ-միթ» ՍՊԸ-ի մսամթերքի (Երևան) արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտման պատճառով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողներին թույլատրել է շարունակել գործունեությունը, քանի որ արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:

 

Լրահոս

Դիտել ավելին