Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Վրաստանում նոր դեսպան ունի

18 Դեկտեմբեր, 2017 19:22
Թուրքիան Վրաստանում նոր դեսպան ունի

Վրաստանում Թուրքիայի նոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին։

ԱԳՆ տվյալներով՝ հավատարմագրերի պատճենը փոխանցելուց հետո կայացել է հանդիպում, որի շրջանակում ընդգծվել են Վրաստանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունն ու մոտ բարեկամական հարաբերությունները, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Մատնանշվել են ակտիվ կապերը ժողովուրդների և տարածաշրջանների միջև։ Կողմերը քննարկել են ակտուալ հարցեր, որոնք գոյություն ունեն Վրաստանի և Թուրքիայի երկկողմ օրակարգում։

 

Լրահոս

Դիտել ավելին