Կարևոր իրադարձություններ

Էրդողանը պահանջել է արգելափակել բրազիլացի ծաղրանկարչի թվիթերյան հաշիվը (լուսանկարներ)

18 Դեկտեմբեր, 2017 17:44
Էրդողանը պահանջել է արգելափակել բրազիլացի ծաղրանկարչի թվիթերյան հաշիվը (լուսանկարներ)

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» -ից պահանջել է արգելափակել բրազիլացի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հաշիվը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառն այդ կայքում Լաթուֆի կողմից  հրապարակված  Էրդողանի ծաղրանկարներն են:

Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի և կառավարության վերաբերյալ իր քննադատական աշխատանքներով հայտնի Լաթուֆը Էրդողանի պահանջով կայացված արգելափակման պահանջը հրապարակել է «Twitter»-ում:

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի փաստաբանները իրավաբանական ճնշում են գործադրում «Twitter»-ի վրա՝ շուրջ 80 բովանդակության հեռացման պահանջով, որոնց թվում տեղ է գտել նաև 11 ծաղրանկար: Լաթուֆն այս որոշումը բնութագրել է որպես հակաժողովրդավարական գրաքննություն՝ միաժամանակ հռետորական հարց հնչեցնելով. «Ինչի՞ց է վախենում Էրդողանը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին